Մատչելիության հղումներ

Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել


Հանրային հեռուստաընկերություն գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին նշված է նրա հայտարարության մեջ:

«Ինձ համար անընդունելի է ՀՀ վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակումը և անկեղծորեն վրդովված եմ գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման էժանագին այս քայլից։ Ինքս տարիներ շարունակ ենթարկվել եմ նմանօրինակ մեդիա գրոհների և հասկանում եմ, թե ինչ է նշանակում թիկունքին հասցրած հարվածը»,- նշել է Գրիգորյանը` ցավ հայտնելով կատարվածի համար։

Նա շեշտել է` կիսում է կատարվածի պատասխանատվությունը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան անդրադարձավ իր տեսաուղերձի տեխնիկական փորձի կադրերի արտահոսքին։ Փաշինյանի ուղիղ եթերի նախապատրաստական կադրերի խմբագրմամբ ծաղրական բնույթի տեսանյութ էր հրապարակվել սոցիալական ցանցերում։

Ֆեյսբուքի ուղիղ եթերի ընթացքում Փաշինյանը տեղի ունեցածին «խայտառակ» որակումը տվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG