Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համոզմամբ` կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետը Ռուսաստանում դեռ առջևում է:
«Ընդհանուր առմամբ մեզ հաջողվում է լուծել համաճարակի դեմ պայքարի առաջին փուլի խնդիրները: Խոսքը համաճարակի տարածման տեմպերի դանդաղեցման մասին է: Դրա հետ մեկտեղ փորձագետները նշում են, որ համաճարակի գագաթնակետին Ռուսաստանը դեռ չի հասել»,- նշել է Պուտինը կառավարության ղեկավարների և Մոսկվայի քաղաքապետի հետ հեռավար խորհրդակցության ժամանակ: