«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկ Կարեն Տոնոյանը հավատում է, որ BCG պատվաստանյութն օգնում է կորոնավիրուսային հիվանդության դեմ: «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում նա պարզաբանեց, թե ինչու, և կարծիք հայտնեց, որ դա դեռ կապացուցվի:
Ստորև՝ հատված հարցազրույցից.
Կարեն Տոնոյան. – Ես հավատում եմ BCG-ի պատվաստանյութի օգնելուն: Նաև դրա ապացույցներից մեկը այն է, որ Գերմանիան, որը Խորհրդային Միության տարիների ժամանակ բաժանված է եղել երկու մասի՝ մի մասը եղել է խորհրդային, մյուս մասը՝ կապիտալիստական, և այժմ հենց այդ երկրում մի մասը թեթև է տանում, մի մասը՝ ավելի է ծանր:
«Ազատություն». – Հետաքրքիր է: Արևելյան Գերմանիայում փաստորեն ավելի թեթև են տանում, քան Արևմտյան: Բայց կա՞ վիճակագրություն, ես այդ մասին առաջին անգամ եմ Ձեզնից լսում:
Տոնոյան. – Այո, այդպիսի վիճակագրություն կա: Ու բացի այդ էլ, եվրոպական երկրներից օրինակ Պորտուգալիան նույնպես շատ երկար ժամանակ ունեցել է BCG-ի պատվաստումներ, և նրանք նույնպես ավելի քիչ թվեր ունեն, քան այլ եվրոպական երկրներ: Կան, վիճակագրություններ կան, որը լիարժեք դեռ ապացուցված չէ, բայց, ինձ թվում է, կապացուցվի դեռ:
«Ազատություն». – Հիմա Դուք ի՞նչ եք կարծում, մեր բժիշկները ի՞նչ կարիքներ ունեն: Հիմա, Դուք ասում եք՝ ապահովված եք ամեն ինչով, այդպե՞ս է, թե՞ ոչ:
Տոնոյան. – Այո, և՛ սննդով, և՛ մնալով, և դեղորայքով, և՛ ... ամեն ինչով ապահովված ենք:
«Ազատություն». – Դուք փաստորեն տուն չե՞ք գնում:
Տոնոյան. – Ոչ, իհարկե, տուն չենք գնում:
«Ազատություն». – Հիվանդության սկսվելու օրվանից ես անձամբ չէի ուզում տուն գնալ, փոքր երեխա ունեմ՝ 4 ամսական, չէի ուզի վարակվեն նրանք, չէի ուզի նրանք նույնպես ունենան էդ հիվանդությունը, դեռ որովհետև նախ դեռ չգիտենք ՝ինչ հիվանդության հետ ենք շփվում: Բայց այժմ, շփվելով հիվանդության հետ, այո, միակ բանը, որ բուժաշխատողը ունի, դա կարոտի զգացողությունն է ընտանիքին, որը որ, ինձ թվում է, շատ կարճ կտևի, բոլորս կգնանք տուն՝ մեր ընտանիքների մոտ:
«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի ապրիլի 19-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.