Մատչելիության հղումներ

Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասավ չորսի


Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով 70-ամյա կին է մահացել: Ապրիլի 8-ին Բաթումիի հիվանդանոց տեղափոխված կինը ապրիլի 13-ից արհեստական շնչառություն էր ստանում: Բժիշկների փոխանցմամբ՝ նա հարակից ուրիշ հիվանդություններ ուներ:

Կորոնավիրուսի զոհերի թիվը Վրաստանում հասավ 4-ի:

Այսօրվա դրությամբ բուժվել է 86 մարդ, պաշտոնական տվյալներով` հաստատվել է կորոնավիրուսի 394 դեպք: Սրանից բացի, 500-ից ավելի պացիենտներ հիվանդանոցներում գտնվում են վերահսկողության տակ, կարանտինի մեջ է ավելի քան 5 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG