Մատչելիության հղումներ

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման համար


Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո օգնություն գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով:

Աջակցությունը կտրամադրվի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA)» ծրագրի բյուջեի շրջանակներում։ Այդ մասին հայտարարվել է EU-GAIA ծրագրի Խորհրդատվական հանձնաժողովի առաջին նիստում, որի ընթացքում հաստատվել է COVID-19 պանդեմիայի բռնկման համատեքստում ֆերմերներին և արտադրողներին աջակցելու անհապաղ միջոցառումների ծրագիրը:

Հաղորդագրության համաձայն, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի, առաջարկվող գործողությունները համահունչ են ճգնաժամային իրավիճակում ՀՀ կառավարության` Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության նպատակներին. այն է՝ դարձնել Հայաստանի գյուղատնտեսությունն առավել արդյունավետ և կայուն կանաչ տնտեսության զարգացման համատեքստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG