Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան երկարաձգում է կարանտինի ռեժիմը


Բրիտանիայի առողջապահության նախարար Մաթ Հենքոկը պատասխանում է լրագրողների հարցեին, Լոնդոն:
Բրիտանիայի առողջապահության նախարար Մաթ Հենքոկը պատասխանում է լրագրողների հարցեին, Լոնդոն:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ որոշել է ևս երեք շաբաթով երկարաձգել կարանտինի ռեժիմը:

Կառավարությունը քննադատության է ենթարկվում կանխարգելիչ միջոցներին ուշացումով դիմելու և վիրուսի զսպումը ձախողելու համար:

Բրիտանիայում կարանտինը հայտարարվել է մարտի 23-ին, այն բանից հետո, երբ Եվրոպայում երկրների մեծ մասն արդեն դիմել է այդ քայլին:

Բրիտանիայի հիվանդանոցներում ապրիլի 16-ի դրությամբ COVID-19 հիվանդությունից մահացել է 13 հազար 729 մարդ:

XS
SM
MD
LG