Ազգային ժողովն այսօր Մարտին Գալստյանին ընտրեց Կենտրոնական բանկի նախագահ: Փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցած 119 պատգամավորներից «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուի օգտին ձայն տվեցին 104-ը, դեմ՝ 15-ը:
Մարտին Գալստյանը 2018 թվականից Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է։ Երևանի Պետական համալսարանում ստացել է տնտեսագիտության թեկնածուի աստիճան, որպես մագիստրոս սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան Կառավարման դպրոցում, դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում:
2008 թվականից Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսին։