Մատչելիության հղումներ

Հայաստանում արձանագրվել է առաջին ծնունդը կորոնավիրուսով վարակված կնոջից


Նորածիններ Երևանի ծննդատներից մեկում, արխիվ
Նորածիններ Երևանի ծննդատներից մեկում, արխիվ

Հինգշաբթի օրը Հայաստանում արձանագրվել է առաջին ծնունդը կորոնավիրուսով վարակված կնոջից: Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե' երեխան, թե' մայրը իրենց լավ են զգում», - Ֆեյսբուքում գրում է Թորոսյանը:

«Ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ», - նաև փոխանցում է նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG