2020 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 13-ի դրությամբ գրանցվել է տեղաշարժման սահմանափակումների վերաբերյալ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու 17 դեպք, որոնցից 4-ով կազմվել են վարչական արձանագրություններ, իսկ 13-ով նախապատրաստվել են նյութեր, «Ազատությանը» հայտնեցին ոստիկանությունից:
Նախապատրաստված նյութերից 7-ը գտնվում են ընթացքի մեջ (1-ը ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն), 1-ով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, 5-ով քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 4-րդ (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) 316-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝) հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնք ներկայումս քննվում են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի /2 դեպք/, Մաշտոցի, Սյունիքի քննչական վարչության Սիսիանի, Արմավիրի քննչական վարչության Վաղարշապատի (1-ական) քննչական բաժիններում:
Արձանագրված դեպքերից ֆիզիկապես տուժել են 6 ոստիկանության ծառայողներ: