Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից մեկի մոտ թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել, տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդից:
Տվյալ աշխատակիցն իր ընտանիքի հետ արդեն իսկ գտնվել է մեկուսացման մեջ՝ պայմանավորված ընտանիքի անդամներից մեկի մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված կորոնավիրուսային հիվանդության պատճառով: Մասնավորապես, նա ինքն է հեռախոսազանգով տեղեկացրել, որ իր ընտանիքի անդամի մոտ թեստը դրական արդյունք է տվել, և ինքն աշխատանքի չի ներկայանալու, ընտանիքով ինքնամեկուսացվել են:
Այսօր կանխարգելիչ նկատառումներով թեստավորման կենթարկվի Էրեբունի նստավայրի 5 աշխատակից: