Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին Մոսկվայում ևս 24 հիվանդանոց կառանձնացվի կորոնավիրուսով վարակվածների համար


Ռուսաստան - Մոսկվայի մարզում նոր հիվանդանոց է կառուցվում կորոնավիրուսով վարակվածների համար, 5-ը ապրիլի, 2020թ.
Ռուսաստան - Մոսկվայի մարզում նոր հիվանդանոց է կառուցվում կորոնավիրուսով վարակվածների համար, 5-ը ապրիլի, 2020թ.

Մոսկվայի իշխանություններն առաջիկա շաբաթներին կորոնավիրուսի տարածման նոր ալիք են կանխատեսում: Քաղաքապետարանի առողջապահության դեպարտամենտը հայտարարել է՝ Covid-19-ի համար վերապրոֆիլավորված հիվանդանոցներում հնարավոր է մահճակալները չբավարարեն:

Հաղորդվում է, որ առաջիկա օրերին Մոսկվայում ևս 24 հիվանդանոց կառանձնացվի` միայն կորոնավիրուսով վարակվածներին բուժելու համար: Դա թույլ կտա մեգապոլիսում մահճակալների թիվը հասցնել 21 հազարի: Պաշտոնյաները հայտարարում են, որ որոշ պացիենտների թույլ կտրվի բուժումը շարունակել տանը, եթե բժիշկը նրանց վիճակը բավարար գնահատի:

Ըստ վերջին տվյալների, Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 13 հազարից, ավելի քան 6 հազարը բուժումը ստանում են տնային պայմաններում:

XS
SM
MD
LG