Մատչելիության հղումներ

Թրամփ. «Նավթի արդյունահանման ծավալները օրական կկրճատվեն ոչ թե 10, այլ 20 միլիոն բարելով»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ նավթ արդյունահանող պետություններին միավորող կազմակերպությունը` OPEC-ը, և Ռուսաստանը պատրաստ են կտրուկ կերպով կրճատել նավթի արդյունահանման ծավալները: Այս մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում:

«OPEC+ խումբը պատրաստ է օրական արդյունահանվող նավթի ծավալները կրճատել ոչ թե 10 միլիոն բարելով, ինչպես նախապես նշվում էր, այլ 20 միլիոնով», - գրել է Թրամփը:

Մեկ այլ գրառմամբ Սպիտակ տան ղեկավարը իր երախտագիտությունն է հայտնել Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի ղեկավարներին` նավթի արդյունահանման ծավալների կրճատման շուրջ բանակցությունների ընթացքում ցուցաբերած կառուցողական դիրքորոշման համար:

Նավթի արդյունահանման ծավալների կրճատումը թույլ կտա խուսափել վառելիքի գնի հետագա նվազումից՝ կայունացնելով վիճակը միջազգային շուկայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG