Մատչելիության հղումներ

ՌԴ փոխվարչապետի կարծիքով՝ կորոնավիրուսի համաճարակը Մոսկվայում կարող է գագաթնակետին հասնել երկու շաբաթից

ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովա, արխիվ
ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովա, արխիվ

Կորոնավիրուսի համաճարակը Մոսկվայում կարող է գագաթնակետին հասնել արդեն երկու շաբաթից: Այսօր Մոսկվայում կայացած խորհրդակցության ժամանակ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:

Կառավարության ղեկավարների հետ հեռավար խորհրդակցությունն անցկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Դրա ընթացքում նա չի բացառել, որ երկրում կորոնավիրուսի դեմ պայքարում կարող են ներգրավվել նաև բանակային ստորաբաժանումները:

Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցել է 18 հազարից, մահացել է 148 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG