Մատչելիության հղումներ

Առաջարկվում է կորոնավիրուսի դեմ պայքարում ներառել նաև ոչ մասնագիտացված բժշկական հաստատությունները


Առողջապահության նախարարությունը խորհրդարանի քննարկմանն է ուղարկել մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծեր, որոնցով նախատեսվում է կորոնավիրուսի դեմ պայքարում ներառել նաև այն բժշկական հաստատությունները և նրանց բուժաշխատողներին, որոնք մասնագիտացված չեն այս հարցում։

Նաև առաջարկվում է վիրուսի դեմ պայքարում ներառել կլինիկական օրդունատուրայի ավարտական կուրսերի ուսանողներին։

Փոխնախարար Անահիտ Ավանեսյանը խնդրեց կողմ քվեարկել այս փոփոխություններին.- «Առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG