Արարատի մարզում, վերջին տվյալներով, կա կորոնավիրուսով 201 վարակակիր, 600 մեկուսացված։ Այս մասին հայտնում է մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Նրա տեղեկացմամբ` «Արտաշատի» բժշկական կենտրոնում բուժում է ստանում 110 պացիենտ։
Հայաստանի ողջ տարածքում կորոնավիրուսից բուժվողների ընդհանուր թիվը 814 է: Մինչ այժմ հաստատվել է վարակի 1039 դեպք, 14 մահ է գրանցվել: