«Նախիջևանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է արձանագրվել», - տեղեկացնում է ինքնավար հանրապետության առողջապահության նախարարությունը:
Նույն աղբյուրի տեղեկություններով` վարակակիրների թիվը Նախիջևանում հասել է 71-ի, կարանտինում գտնվող անձանց թիվը մոտենում է 2 հազարի:
«Ընդհանուր առմամբ Նախիջևանում կորոնավիրուսի 880 թեստ է իրականացվել», - հաղորդում է ինքնավար հանրապետության առողջապահության նախարարությունը: