Մատչելիության հղումներ

Ապրիլի 13-ից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները


Այսօր ընդունված որոշմամբ փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավորր սահմանափակումներում, հայտնում է Հայաստանում արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը:

Ապրիլի 13-ից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները:

Մասնավորապես, թույլատրվելու է տնտեսական գործունեությունը մշակող արդյունաբերության հատվածում, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, ցեմենտի, կրի, գիպսի և գաջի արտադրությունը, բետոնից, ցեմենտից և գիպսից շինվածքների արտադրությունը, մետաղե կոնստրուկցիաների և դրանց մասերի արտադրությունը, շինարարության հատվածը գրեթե ամբողջությամբ, բացի շինարարության ավարտական փուլի աշխատանքների, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության հատվածում՝ ճարտարագիտական գործունեությունը և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությունները։

Բացի այդ, միայն ապրիլի 14-ին` ժամը 00:01-ից մինչև 23:59-ը, թույլատրվելու է անձանց տեղաշարժը մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1013-ի: Կառավարությունն առաջարկում է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ իրադրությունը:

XS
SM
MD
LG