Չինաստանի նախագահ Սի Ծինպինն ասել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանը պատրաստ է օգնել Արգենտինային և բոլոր մնացած երկրներին: Այդ մասին Սի Ծինպինն ասել է Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հետ հեռախոսազրույցում:
Չինաստանի կառավարության անունից նախագահն աջակցություն և համերաշխություն է հայտնել համավարակի դեմ պայքարող արգենտինացիներին:
Նա ասել է նաև, որ Չինաստանն ունի համավարակին հակազդելու ամենապրոֆեսիոնալ համակարգն աշխարհում և պատրաստ է մասնագիտական օգնություն տրամադրել Արգենտինային: