Մատչելիության հղումներ

Կես տրիլիոն եվրո՝ վարակից տուժած ԵՄ տնտեսությանը


ԵՄ տնտեսական հարցերով հանձնակատար Պաոլո Ջենտիլիոնի, արխիվ
ԵՄ տնտեսական հարցերով հանձնակատար Պաոլո Ջենտիլիոնի, արխիվ

Եվրամիության ֆինանսների նախարարները երեկ հաստատել են կորոնավիրուսի համավարակի արդյունքում կաթվածահար եղած եվրոպական տնտեսությունը խթանելու համար կես տրիլիոն եվրո տրամադրելու ծրագիրը:

Բանակցությունները երկար են տևել, դրանց ընթացքում ի հայտ են եկել եվրոյի գոտու մի շարք երկրների միջև առկա սուր տարաձայնությունները:

500 միլիարդ եվրոն պետք է հատկացվի աշխատողներին, գործարարներին և պետություններին օգնելու համար:

Եվրամիության տնտեսության հարցերով հանձնակատար Պաոլո Ջենտիլիոնին բանակցություններից հետո Թվիթերում գրել է, որ «նախարարները հաստատել են առողջապահության համակարգերին, պահուստային ֆոնդերին, բիզնեսի լիկվիդայնությանը և վերականգնման ծրագրերին աննախադեպ ծավալով սատարելու փաթեթը»:

Կես տրիլիոն եվրոյից 240 միլիարդը որպես էժան վարկ կհատկացվի կորոնավիրուսի պատճառով սնանկացման շեմին հայտնված ընկերություններին, մեծ պարտքեր ունեցող երկրներին՝ մասնավորապես Իտալիային և Իսպանիային:

Սակայն հաստատված փաթեթում չկա coronabond-եր՝ «կորոնավիրուսային պարտատոմսեր» թողարկելու առաջարկը, որի աջակիցներն են առավելապես տուժած երկրները՝ Իտալիան, Իսպանիան և Ֆրանսիան:

Այդ առաջարկը մերժել են ավելի հարուստ երկրները՝ Գերմանիան, Նիդերլանդները և Ավստրիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG