Ապրիլի 8-ի առավոտյան բժշկական դիմակներով դեմքերը քողարկած երկու անձինք Գյումրիի «Կազաչի պոստ» կոչվող թաղամասի տնակների մոտակայքում մոտեցել են քաղաքի բնակչուհուն, բացահայտ հափշտակել վերջինիս կրած ոսկյա զարդերը և դիմել փախուստի:
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում: