Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոնը ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխվեց ընդհանուր բաժանմունք


Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոն, արխիվ
Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոն, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխվել է ընդհանուր բաժանմունք:

Կորոնավիրուսով վարակված 55-ամյա Ջոնսոնը կիրակի օրը հոսպիտալացվել էր, իսկ հաջորդ օրը նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք:

Ջոնսոնն իր ախտորոշման մասին առաջին անգամ խոսեց մարտի 27-ին: Դրանից հետո վարչապետն ինքնամեկուսացավ իր նստավայրում, բայց հիվանդության ախտանիշները չվերացան նույնիսկ տասն օր անց, և որոշում ընդունվեց նրա հոսպիտալացման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG