Մատչելիության հղումներ

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի քայլերը


Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսի հետ:

Արտգործնախարարությունը հայտնում է, որ Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, գրել է. «Իմ լավ գործընկեր Լինաս Լինկյավիչուսի հետ ունեցած հեռախոսազրույցում մտքեր փոխանակեցինք նոր տիպի կորանավիրուսի դեմ պայքարում ազգային մակարդակով իրականացվող քայլերի շուրջ։ Լիտվան արդյունավետ և տպավորիչ միջոցառումներ է ձեռնարկում այդ ուղղությամբ։ Անդրադարձանք մեր ընդարձակ և ամուր օրակարգին և համագործակցությանը բոլոր ձևաչափերում։ Լիտվայի կառավարության և ժողովրդի հետ բարեկամությունը բարձր է գնահատվում Հայաստանում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG