Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգումն ապահովելու նպատակով կառավարությունն այսօրվա նիոտում ընդունել է համապատասխան որոշում:
Ընդհանուր առմամբ որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը 33.7 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 10.0 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 17.7 կմ և մարզային նշանակության ավտոճանապարհներ` 6 կմ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անկախ կորոնավիրուսից նախորդ տարի հրապարակած նախագծերը՝ այս տարի 500 կմ ճանապարհ վերանորոգելու հետ կապված, ամբողջությամբ ուժի մեջ են.- «Կապիտալ ծախսն այն ուղղությունն է, որ իր հետևից պետք է, այսպես ասած, քաշի նաև տնտեսության մյուս ճյուղերը: Եվ մենք կենտրոնանում ենք կապիտալ ծախսերն ամբողջությամբ իրականացնելու վրա: Այն ծախսերը, որոնք մտածում ենք, որ այս տարի չենք կարող իրականացնել, բյուջեում վերաբաշխումներ ենք անում, որպեսզի առաջացած տարածքում հնարավորություն ունենանք ներգրավել նոր միջոցներ և ընդլայնել մեր պլանավորած կամ հնարավոր կապիտալ ծախսերի մասշտաբը»: