Մատչելիության հղումներ

60 հազար թեստ, դիմակ և այլ պարագաներ Չինաստանից տեղափոխվում են Հայաստան


Երևանում մի քանի ժամ հետո վայրէջք կկատարի Չինաստանից ՀՀ տեղափոխվող բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանում արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ դա պարետատան նախաձեռնած հատուկ չվերթն է, միջոցները ձեռք են բերվել ՀՀ պետական միջոցների հաշվին, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից են նաև նվիրաբերվել:

Այսպես կստացվի 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր, 2 թթվածնի մատակարարման կայան, 60 հազաև հատ թեստ, 60 հազար բժշկական դիմակ, 280 հազար պաշտպանիչ դիմակ, 20 հազար պաշտպանիչ ակնոցներ, 100 հազար պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:

Տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիներ, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG