Մատչելիության հղումներ

Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքով մեկուսացված քաղաքացին մասնակցել է ընտրություններին


Արցախում նոր կորոնավիրուսի հաստատված դեպքով մեկուսացված քաղաքացին մարտի 31-ին` օրվա երկրորդ կեսին, մասնակցել է ընտրությունների քվեարկությանը, այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Սակայն, հավելում են, որ նա եղել է դիմակով, անհատական գրիչով, օգտվել է ախտահանիչ հեղուկներից, իսկ այդ պահին ջերմություն կամ որևէ այլ ախտանիշ չի ունեցել:

Ընտրատեղամասերում գտնվող քաղաքացիները, այդ թվում՝ հանձնաժողովի անդամները, եղել են պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով:

Ժամը 14:00-ի դրությամբ, նախքան վերոնշյալ քաղաքացու մասնակցությունը քվեարկությանը գյուղում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներից 50-ն արդեն քվեարկել էին. օրվա երկրորդ կեսին մասնակցել է ընդամենը 20 քաղաքացի, այդ թվում՝ հետագայում մեկուսացված քաղաքացին: Օրվա ընթացքում բոլոր քաղաքացիներն ու ընտրատեղամասում գտնվող անձինք եղել են պաշտպանիչ դիմակներով, ձեռնոցներով, անհատական գրչիներով և օգտվել են ախտահանիչ հեղուկներից:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կասկածանքով Հայաստան ուղարկված երկու փորձանմուշների թեստավորման արդյունքները երեկ ստացվել են, որոնցից մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական: Քաղաքացին ապրիլի 2-ին առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ի «վարակի օջախ» համարվող բնակավայրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG