Այսօրվա դրությամբ Հայաստանի շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով, Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձի՝ 15.4 միլիարդ դրամի չափով», - փոխանցում է պետության ղեկավարը:
Հայաստանում կորոնավիրուսի վարակի հետ կապված մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված, մարտի 24-ից սահմանափակումները խստացվել են, տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակներ արգելված են: