Հայաստանի զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ԶՈւ և երեկ Հայաստան ժամանած ՌԴ ԶՈւ մասնագետների խորհրդակցություն: Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ` կատարվել է աշխատանքների պլանավորում, քննարկվել են տեխնիկական հարցեր, հստակեցվել է վերապատրաստվող խմբի կազմը:
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան բացազատվել է այսօր` ժամը 14:00-ին, Երևանում և պատրաստ կլինի ընդունել առաջին նմուշները` 5 ժամվա ընթացքում ապահովելով 99 տոկոս ճշգրտություն:
Նմուշառումը կկատարեն ՀՀ ԶՈւ, իսկ հետազոտությունը ՌԴ ԶՈւ մասնագետները:
«Շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ /PCR/ անալիզ: Նշված կոմպլեքսը հնարավորություն ունի ծավալվել և 45 օր առանց արտաքին շրջապատի հետ շփման կատարել առաջադրված խնդիրը»,- մանրամասնել է նա: