Հայաստանի նախկին նախագահ, սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։
Անազատության մեջ գտնվող Քոչարյանի պահանջը վերաբերում է հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելուն։
Թե հայցի հիմքում Փաշինյանի որ հայտարարությունն է դրված, երկրորդ նախագահի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը չի մանրամասնում։ Նա «Ազատության» հետ զրույցում միայն ասաց՝ հրապարակային արված հայտարարությունների հերքումից բացի պահանջում են նաև 2 միլիոն դրամի փոխհատուցում։
Հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին, հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը։