Մատչելիության հղումներ

Գոռ Աբրահամյան. 9 անձանց նկատմամբ խափանման միջոցները փոխվել են կորոնավիրուսից պաշտպանության շրջանակներում


Արդեն իսկ փոփոխվել են նախաքննության փուլում գտվող գործերով անցնող 3 մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցները՝ ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին: Այս մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում:

ՔԿՀ-ներում պահվող նախնական կալանքի տակ գտնվող անձանց կորոնավիրուսային վարակումից և հիվանդությունից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում ՀՀ դատախազությունն սկսել է առաջնային ռիսկի գոտում գտնվող կալանավորված անձանց նկատմամբ խափանման միջոցի փոփոխման նախաձեռնություն:

«Առանձնացվել էին նախաքննության և դատական քննության փուլում գտնվող քրեական գործերով խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր և/կամ խրոնիկական, մի քանի համակցված հիվանդություններ ունեցող, ներկայումս բժշկական հաստատություններում, հիմնականում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բժշկական օգնություն ստացող 11, ինչպես նաև այլ քրեակատարողական հիմնարկներում գտնվող 9 կալանավորված անձինք:

Մինչև ապրիլի 6-ը ներառյալ անմիջականորեն դատախազների որոշումներով արդեն իսկ փոփոխվել են նախաքննության փուլում գտվող գործերով անցնող 3 մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցները՝ ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին: Բացի այդ, դատական քննության փուլում գտնվող գործերով դատախազների կողմից հրատապության կարգով դատարաններ ներկայացված՝ 6 անձի նկատմամբ նախնական կալանքը փոփոխելու միջնորդություններ բավարարվել են: Որպես կանոն՝ դատարանների կողմից ևս ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Վերոնշյալ 9 անձանցից 4-ը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող անձինք են, 5-ը՝ այլ ՔԿՀ-ներում»,- գրել է Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG