Մատչելիության հղումներ

Եթե պարզվի, որ ներկրողները չարաշահել են գերիշխող դերը, պատասխանատվության կենթարկվեն. ՏՄՊՊՀ նախագահ


Եթե պարզվի, որ ներկրողները չարաշահել են գերիշխող դերը, ապա պատասխանատվության կենթարկվեն, «Ազատության» հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Իմբիր ներմուծողի ու առևտրային ցանցերի միջև կան տնտեսվարողներ, որոնք մի քանի անգամ գինը թանկացրել են, այս ոլորտում ևս պրոցես են սկսվել՝ շարունակելով. «Իսկ օրինակ՝ կան ցանցեր, որոնք ուղիղ ներկրողից էին ձեռք բերել և գինը չէր բարձրացել»:

Գևորգյանը հայտնեց, որ ցիտրուսային մրգերի ներմուծման գներն այդքան էլ չեն բարձրացել, բայց խոշոր առևտրային ցանցերը ձեռք են բերում բավականին թանկ. «Կգտնենք այդ միջնորդներին ու կհասկանանք՝ ինչո՞ւ են թանկացրել»:

ՏՄՊՊՀ նախագահն ասաց՝ եթե պարզվի, որ ներկրողները չարաշահել են գերիշխող դերը, ապա պատասխանատվության կենթարկվեն՝ մինչև նախորդ տարվա ամբողջ շրջանառության 10 տոկոսի չափով։ Իսկ եթե պարզվի, որ նրանք ունեցել են հակամրցակցային համաձայնություն՝ կլինի քրեական պատասխանատվություն

«Այս պահին պանրի և կաթնամթերքի շուկայում ուսումնասիրություն է ընթանում։ Արդեն կա պատասխանատվության ենթարկված՝ թթվասեր արտադրող 3 ընկերություն , դրանք են «Լոռվա կաթը», «Աշտարակ կաթը» ևս երկուսը... և կա երեք վարույթ», - նշեց նա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG