Ճապոնիայի կառավարությունը Տոկիոյում և մայրաքաղաքին հարող վեց գավառներում արտակարգ դրություն է հայտարարում` կորոնավիրուսի դեմ պայքարն առավել արդյունավետորեն կազմակերպելու նպատակով: Այսօր այդ մասին հայտարարեց վարչապետ Սինձո Աբեն:
«Արտակարգ դրության տևողությունը մեկ ամիս կկազմի: Մենք ակնկալում ենք, որ Ճապոնիայի բնակչությունը կհամագործակցի իշխանությունների հետ, նվազագույնի կհասցնի փոխադարձ շփումները` կանխելով վարակի տարածումը: Մենք նաև պետք է մեր երկրի բժշկական համակարգը պատրաստենք նոր հիվանդների հոսքին: Սրանք են արտակարգ դրություն հայտարարելու հիմնական պատճառները», - հայտարարում էր Ճապոնիայի վարչապետը:
Վերջին տվյալներով՝ Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն շուրջ 3,6 հազար է, մոտ 600-ը բուժվել են, մահացել է 85 մարդ:
Պաշտոնական տվյալների համաձայն Ճապոնիայում վարակակիրների թիվը հասնում է 3500 -ի,դրանց մոտ մեկ երրորդը երկրի մայրաքաղաքում:Կորոնավիրուսից մահացածների թիվը Ճապոնիայում 85 է: