Մատչելիության հղումներ

ԱՄՀ կանխատեսմամբ՝ 2020 թվականին Վրաստանում տնտեսական անկում է արձանագրվելու


Վրաստան - Տնտեսական զարգացման նախարար Նատիա Տուրնավան այսօր Թբիլիսիում ասուլիսի ժամանակ
Վրաստան - Տնտեսական զարգացման նախարար Նատիա Տուրնավան այսօր Թբիլիսիում ասուլիսի ժամանակ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսմամբ՝ 2020 թվականին Վրաստանի տնտեսության անկումը կարող է կազմել շուրջ 4 տոկոս: Այսօր Թբիլիսիում նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Նատիա Տուրնավան` հույս հայտնելով, սակայն, որ վրացական տնտեսությունը կկարողանա զարմացնել հիմնադրամի փորձագետներին:

«ԱՄՀ-ն որպես կանոն հանդես է գալիս պահպանողական դիրքերից», - նշել է վրաց նախարարը:

Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամը հանդես էր եկել զեկույցով` որպես Վրաստանում տնտեսական աճի սպասվող ցուցանիշ նշելով 4.8 տոկոսը:

Վրաստանում տնտեսական աճի ցուցանիշների վերաբերյալ օրերս կանխատեսմամբ է հանդես եկել նաև Զարգացման ասիական բանկը: Ֆինանսական այս կառույցի պնդմամբ՝ ընթացիկ տարում Վրասստանում տնտեսական աճի ցուցանիշը զրոյական է լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG