Մատչելիության հղումներ

Եվրոպային նոր «Մարշալի պլան» է անհրաժեշտ` կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելու. Եվրահանձնաժողով


Եվրոպային նոր «Մարշալի պլան» է անհրաժեշտ` կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելու համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայանը` գերմանական թերթերից մեկում հրապարակած հոդվածում:

«Անհրաժեշտ է այսօր միլիարդավոր եվրոների ներդրումներ անել, որպեսզի վաղը չկանգնենք աղետի առաջ»,- գրել է նա` կարծիք հայտնելով, թե համատեղ ջանքերը առավել միասնական կդարձնեն Եվրոպան:

«Մարշալի պլանը» առաջին անգամ գործարկվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` Եվրոպայի տնտեսությունը վերականգնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG