Մատչելիության հղումներ

Տիգրան Ավինյանը ներկայացրել է նոր հավելված, որով կարելի է բժշկական թեստավորում անցնել


Հայաստանում արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Covid-19 Armenia հավելվածը, որը ստեղծվել է Հայաստանում հայ մասնագետների կողմից: Իր ֆեյսբուքյան գրառման մեջ նա նշել է, որ արդեն ծանոթ AC19 հավելվածի տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia:

«Հավելվածի ամենակարևոր կետը օգտատիրոջ բժշկական թեստավորումն է: Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է Ձեր առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալիս թե ինչ քայլեր ձեռնարկել: Բացի այդ, ռիսկի գոտում հայտնված օգտատերերի հետ կապ կհաստատեն պարետատան համաճարակաբանները և կանցկացնեն հարցազրույց, որի արդյունքում կորոշեն թե արդյոք անձը կարիք ունի հետագա բժշկական ուշադրության: Կարևոր է խուսափել սխալ տվյալներ մուտքագրելուց, որպեսզի բժիշկները կապ հաստատեն իրապես օգնության կարիք ունեցողների հետ»,- պարզաբանել է պարետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG