Մատչելիության հղումներ

Վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ 25 պացիենտ է բուժում ստանում. ԱՆ


Այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

ԱՆ խոնակը նշել է, որ նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։

Հիշեցնենք՝ Հայաստանում մինչ այս պահը հաստատվել է կորոնավիրուսի 770 դեպք, ապաքինվել է 43 անձ, մահացել՝ 7-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG