Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիան պնդում է՝ Մոսկվան է հրաժարվել սահմանափակել նավթի արտահանումը


Սաուդյան Արաբիան հերքել և սուտ է որակել Կրեմլի պնդումները, թե նավթի արդյունահանումը կրճատելու շուրջ համաձայնությունը ձեռք չի բերվել սաուդցիների պատճառով:

Երկրի արտգործնախարարը հայտարարել է, թե հենց Մոսկվան է հրաժարվել սահմանափակել արտահանումը` դեմ գնալով OPEC-ի անդամներին:

«Մեր դիրքորոշումը հստակ է և հայտնի ամբողջ աշխարհին», - ասել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը` հորդորելով Ռուսաստանին ճիշտ որոշում կայացնել կազմակերպության` երկուշաբթի նախատեսված արտահերթ նիստում:

Ավելի վաղ OPEC-ի` Նավթ արտահանող երկրների կազմակերպության բանակցություններին մասնակցած դիվանագետներից մեկը «Բլումբերգ»-ին պատմել էր` երբ Ռուսաստանի նախարարը հայտարարել է գործարքից դուրս գալու մասին, մյուս երկրների ներկայացուցիչներն այնպիսի շոկի մեջ են եղել, որ չեն կարողացել շարունակել քննարկումը:

Տարաձայնությունների պատճառով նավթի գինն անցած ամիս ռեկորդային անկում արձանագրեց` մեկ օրում հասնելով վերջին երեսուն տարվա մեջ ամենացածր ցուցանիշին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG