Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսից մոտ 1500 մարդ է մահացել


ԱՄՆ - Բրուքլինի բժշկական կենտրոնի մոտ հերթ՝ կորոնավիրուսի թեստ հանձնելու համար, Նյու Յորք, մարտ, 2020թ.
ԱՄՆ - Բրուքլինի բժշկական կենտրոնի մոտ հերթ՝ կորոնավիրուսի թեստ հանձնելու համար, Նյու Յորք, մարտ, 2020թ.

Անցած մեկ օրում միայն Միացյալ Նահանգներում մոտ 1,500 մարդ է մահացել նոր կորոնավիրուսի պատճառով, սա 24 ժամվա կտրվածքով որևէ երկրում արձանագրված ամենամեծ ցուցանիշն է` համաճարակի բռնկումից ի վեր:

Վարակի էպիկենտրոնը շարունակում է մնալ Նյու Յորքը, նահանգապետ Էնրյու Քուոմոն երեկ օգնության խնդրանքով դիմել է մյուս նահանգներին, զգուշացնելով` մի քանի օրից արդեն Նյու Յորքի հիվանդանոցներում ազատ մահճակալներ ու շնչառական սարքեր չեն լինի, բժշկական անձնակազմը ևս աշխատում է գերծանրաբեռնված:

Երկրով մեկ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակի 278 հազար դեպք, մահացել է ավելի քան 7 հազար մարդ:

Իշխանությունները, այդ թվում` նախագահ Թրամփն ու երկրի թիվ մեկ համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին, երեկ խորհուրդ են տվել ամերիկացիներին հանրային վայրերում դիմակներ կրել` վիրուսի տարածումը կանխելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG