Մատչելիության հղումներ

Թուրքիան արգելում է մինչև քսան տարեկաններին փողոց դուրս գալ


Թուրքիան այսօրվանից արգելում է ելումուտը ավելի քան երեք տասնյակ խոշորագույն քաղաքներ, այդ թվում` Ստամբուլ` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Իշխանությունների մեկ այլ որոշմամբ, մինչև քսան տարեկաններն այսօրվանից չեն կարող փողոց դուրս գալ:

«Մենք ստիպված ենք խստացնել սահմանափակումները», - դիմելով ժողովրդին` հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Վերջին տվյալներով, երկրում ավելի քան քսան հազար վարակակիր կա, մահացել է մոտ հինգ հարյուր մարդ: Ըստ նոր կարգի, քաղաքացիները պարտավոր են հանրային վայրերում դիմակներ կրել, և միմյանց միջև առնվազն մեկ մետր հեռավորություն պահպանել:

Ավելի վաղ Անկարան դադարեցրել էր օդային հաղորդակցությունը, փակել էր դպրոցներն ու հրահանգել 65 տարեկանից բարձր քաղաքացիներին տանը մնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG