Մատչելիության հղումներ

Կանցլերն ավստրիացիներին կոչ է անում Զատկի տոնին մնալ տանը


Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, արխիվ:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, արխիվ:

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հատուկ ուղերձով դիմել է հայրենակիցներին: Ավստրիայում Զատիկն ամենասիրված տոներից մեկն է, կանցլերը խնդրել է քաղաքացիներին զերծ մնալ զանգվածային տոնակատարություններից և պահպանել տներում պարտադիր մնալու կարգը:

«Կարևոր խնդրանքով եմ դիմում՝ այս անգամ ուրիշ վարվելակերպ է անհրաժեշտ: Այս Զատկին եկեք բաց թողնենք ավանդական միջոցառումները, նույնիսկ ընտանեկան հավաքները, մնանք տներում և այդպես պաշտպանենք ինքներս մեզ ու բոլոր նրանց, ովքեր թանկ են մեզ համար, խուսափենք այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել մեզ համար հարազատ և սիրելի մադկանց առողջությունը»,- ասել է վարչապետը:

Նա հայտնել է, որ առաջիկա կիրակի օրը կառավարությունը փորձագետների մասնակցությամբ ժողով կգումարի և կնախանշի առաջիկա անելիքը:

Կանցլերն ասել է, որ կառավարության թիվ մեկ խնդիրն է բոլոր միջոցներով զսպել Ավստրիայում կորոնավիրուսի տարածումը:

XS
SM
MD
LG