Մատչելիության հղումներ

Վրաստանից Հայաստան է տեղափոխվել ՀՀ 31 քաղաքացի


Վրաստանում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել է 31 ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան: Այս մասին հայտնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը:

«Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 31 քաղաքացիների մեկնումը հայրենիք», - ասված է հայտարարությունում։

Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG