Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ երկու անձ կալանքից ազատ է արձակվել. Դատախազություն


Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ նախաքննության փուլում գտնվող երկու գործով արդեն իսկ դատախազների նախաձեռնությամբ նախնական կալանքի տակ գտնվող երկու անձ ազատ է արձակվել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Աբրահամյանը նշել է, որ նրանց նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
Գործընթացը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG