Ադրբեջանում ապրիլի 5-ից սկսած բնակիչները կկարողանան տներից դուրս գալ միայն այն բանից հետո, երբ SMS հաղորդագրությամբ 8103 համարին նախապես կհայտնեն նույնականացման թիվը և դուրս գնալու պատճառը:
SMS ուղարկելը կլինի անվճար: Բնակիչներին տրվելու է տանից դուրս գալու հնարավորություն բուժկենտրոն, պարենի խանութ, դեղատուն, բանկ, փոստի բաժանմունք գնալու կամ մտերիմ ազգականի հուղարկավորությանը մասնակցելու համար: