Մատչելիության հղումներ

Արձանագրվել է կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացու մահ


«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք, հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն»,- հավելել է խոսնակն իր ֆեյսբուքյան գրառման մեջ։

Հիշեցնենք, որ երեկ մահվան ևս մեկ դեպք էր արձանագրվել կորոնավիրուսից, նախքան այդ էլ` ևս 3-ը: Այսօր ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդությունից տվյալ պահին բուժվող 626 պացիենտներից առավոտվա տվյալներով ծայրահեղ ծանր են 5-ը, որոնք արհեստական շնչառության սարքավորման են միացված:

XS
SM
MD
LG