Մատչելիության հղումներ

Ադրբեջանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 400-ի, մահացել է 5 մարդ


Ադրբեջան - Ոստիկանները Բաքվի փողոցներից մեկում, 1-ը ապրիլի, 2020թ.
Ադրբեջան - Ոստիկանները Բաքվի փողոցներից մեկում, 1-ը ապրիլի, 2020թ.

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 41-ով, ընդհանուր թիվը հասավ 400-ի, զոհերի թիվը կազմում է 5:

Երկրում վարակի տարածումը կանխելու նպատակով Ադրբեջանի ոստիկանությունն առաջիկայում հնարավորություն կունենա օնլայն ռեժիմով հետևելու քաղաքացիների տեղաշարժին հատուկ էլեկտրոնային համակարգի միջոցով, «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ներքին գործերի նախարարության հանրային անվտանգության վարչության ղեկավարի տեղալ Ազիզ Բագիշևը:

Կորոնավիրուսի տարածման դեմ այս շաբաթասկզբին Ադրբեջանի կառավարությունը որոշում է ընդունել փակել ժամանցի վայրերը, ռեստորանները և այլ հանրային օբյեկտներ:

«Դժբախտությունը հասավ նաև մեր Հայրենիք, մեր ընդհանուր տուն: Ցավոք, այդ նենգ հիվանդության համաճարակը չշրջանցեց մեր երկիրը», - դիմելով հայրենակիցներին՝ այսօր հայտարարել է Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան՝ երկրի բնակիչներին հորդորելով մնալ տներում և կրճատել շփումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG