Մատչելիության հղումներ

Չեխիայում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերը անցան երեք տասնյակը


Չեխիան ապրիլի 1-ի առավոտյան պաշտոնապես հայտնեց, որ կորոնավիրուսի 3 հազար 330 դեպք է արձանագրվել, հոսպիտալացված հիվանդներից 32-ը մահացել են:

Երկրի վարչապետ Անդրեյ Բաբիչը ավելի վաղ ասել էր, որ կառավարությունը նախատեսում է մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրությունը, որի գործող ժամկետն ավարտվում է ապրիլի 11-ին:

Արտակարգ դրությունը երկարաձգելու կառավարության առաջարկը պետք է ստանա խորհրդարանի հավանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG