Մատչելիության հղումներ

Նավթի գնի անկումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Ադրբեջանի տնտեսության համար. Ալիև


Ադրբեջանի նախագահը և էկոնոմիկայի նախարարը, 31-ը մարտի, 2020թ.
Ադրբեջանի նախագահը և էկոնոմիկայի նախարարը, 31-ը մարտի, 2020թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ մարտի 31-ին կայացած հանդիպմանը խոստովանել է, որ նավթի գնի կտրուկ անկումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Ադրբեջանի տնտեսության համար:

«Համաճարակը ուժեղ հարված է հասցրել համաշխարհային տնտեսության զարգացմանը: Միջազգային ֆինանսական առաջատար ինստիտուտներն արդեն բաց հայտարարել են, որ համաճարակի պատճառով հնարավոր ճգնաժամը կարող է ավելի վատը լինել, քան 2008-2009 թվականների ճգնաժամը: Միջազգային շուկայում նավթի գնի կտրուկ, գրեթե կրկնակի անկումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել մեր տնտեսության համար և կրճատել մեր եկամուտները»,- ասել է Ալիևը:

Նա նշել է, որ ամեն ինչ պետք է արվի ստվերային տնտեսությունը կրճատելու համար:

«Թուրան» գործակալությունը նշում է, որ սա Ալիևի առաջին հայտարարությունն էր պետբյուջեն լրջորեն վերանայելու ուղղությամբ:

XS
SM
MD
LG