Մատչելիության հղումներ

Մարզահամալիրը անհրաժեշտության դեպքում կարող է ծառայել անձանց մեկուսացման վայր. պարետատան խոսնակ


Հայաստանում արտակարգ դրության պարետատան խոսնակ Մանե Գևորգյանն անդրադարձել է սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներին, որոնցում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղադրված դատարկ մահճակալներն են պատկերված:

«Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։

Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Ցանկանում ենք շեշտել, որ համալիրը այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Լուսանկարներն այսօր երեկոյան էին տարածվել համացանցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG