Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական. ԱՆ


Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ևս մեկ քաղաքացի այսօր «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք, հայտնում է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Ցանկանում ենք նշել, որ բժիշկները պացիենտների վիճակը կայունացնելու համար արել են ամեն ինչ, այդ թվում` սրտանոթային քրոնիկ հիվանդություններով, նախկինում մասնահատված թոքով և ուղեկցող այլ առողջական խնդիրներով քաղաքացիներին դուրս են բերել ծանր վիճակից», - նշել է նա:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 532 է, մինչ այս պահը ապաքինվել է 31 հոգի, մահվան 3 դեպք է արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG