Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի համաճարակը շարունակում է հարվածել ֆոնդային շուկային


Անկումը եվրոպական ֆոնդային շուկայում շարունակվում է: Այսօր առավոտյան ԵՄ տարածքում գործող խոշորագույն առևտրային հարթակում` Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայում համաեվրոպական STOXX 600 ինդեքսը շուրջ մեկ տոկոսի անկում է արձանագրել:

Զգալիորեն նվազել են արդյունաբերության, զբոսաշրջային և տրանսպորտային ոլորտներում գործող ընկերությունների բաժնետոմսերը:

Եվրոպական ընկերությունների բաժնետոմսերի անկմանը նախորդեցին միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսումները, որոնց համաձայն համաշխարհային տնտեսությունը կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտնվելու է ռեցեսիայի մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG