Իրանում անցած 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով ախտահարման 139 նոր դեպք:
Մարտի 29-ի դրությամբ Իրանում ընդհանուր հաշվով վարակվել է ավելի քան 38 հազար 300 մարդ, մահացել է 2 հազար 640 հիվանդ:
Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Կիանուր Ջահանփուրի փոխանցմամբ, «ավելի քան 3 հազար 460 հիվանդ կրիտիկական վիճակում է»:
«Ուրախ եմ հայտնել, որ 12 հազար 391 հիվանդ ապաքինվել է», - ասել է խոսնակը:
Իրանը կորոնավիրուսով ամենաախտահարված պետություններից մեկն է և վարակվածության ցուցանիշով զիջում է միայն ԱՄՆ-ին, Իտալիային, Իսպանիային և Չինաստանին:
Նախագահ Հասան Ռոհանին հավաստիացրել է, որ երկիրն առաջիկա երկու շաբաթում պետք է զսպի վարակի հետագա տարածումը: